Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն իր մեկամսյա գովազդային ակցիայի շրջանակներում հաճախորդներին առաջարկում է օգտվել մի շարք առավելություններից և զեղչված սակագներից՝ սպառողական վարկերի և կրեդիտ քարտերի համար:
Առաջարկն ուժի մեջ է 2013թ.-ի մարտի 1-ից, և ներառում է հետևյալ զեղչերը.սպառողական վարկերն իջեցված՝ տարեկան 20% անվանական տոկոսադրույքով (24%-ի փոխարեն), Մաստեր Քարտ Ստանդարտ և Մաստեր Քարտ Ոսկի քարտերը՝ զրո սպասարկման ամսական վճարով* և անվճար հաշվի բացում, եթե հաճախորդը դիմում է նշված քարտերի կամ վարկի համա, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:
«Առաջարկը նպատակ ունի օգնել մեր հաճախորդներին հոգալ իրենց առօրյա և նպատակային ֆինանսական կարիքները: Էյչ-Էս-Բի-Սի-ու մհաճախորդի բանկային կարիքները լավագույնս հոգալը մեր կարևորագույն խնդիրն է՝ թե մեր ներկայիս հաճախորդների և թե նոր հաճախորդների համար», ասել է Միհրան Մուրադյանը, Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրենը:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը 31/12/12թ.-ի դրությամբ ունի 15,000 կրեդիտ քարտ, իսկ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին տրամադրված վարկերը նույն ժամանակահատվածի դրությամբ կազմել են 21 միլիարդ ՀՀ դրամ: Ըստ բանկի ուսումնասիրությունների ,կրեդիտ քարտերը և սպառողական վարկերը հանդիսանում են հաճախորդների կողմից ամենապահանջված և ցանկալի բանկային ծառայությունները:
*զրո սպասարկման ամսական վճարը վերաբերվում է միայն քարտի օգտագործման առաջին տարվան: Մաստեր Քարտ Ստանդարտ քարտի սպասարկման ամսական վճարը կազմում է 1000 ՀՀ դրամ, իսկՄաստեր Քարտ Ոսկի քարտինը՝ 3000 ՀՀ դրամ:





