AM
4 Մարտ 2013 - 08:59 AMT

Բնապահպանության նախարարությունը բացահայտել է շուրջ 5.39 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանական պետական տեսչության կողմից 25.02-01.03.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 500.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել շուրջ 5.39 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով հաշվարկվել է 3.97 մլն,դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 գործի համար հաշվարկվել է 844.5 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 181.5 հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 39.0 հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս իսկ բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի համար հաշվարկվել է 351.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի շուկաներում իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 29 հատ տիրազուրկ ՙսիգ՚ տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են ՙԳյումրու տուն ինտերնատ՚ պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 24 հատ տիրազուրկ ՙսիգ՚ տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են Աբովյան քաղաքի ՙՆարեկ ՚ ծերանոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և մարզի ոստիկանական բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձերի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 11.2կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.61մլն.դր. գումար: