AM
5 Մարտ 2013 - 11:24 AMT

ՀԲՃ-ն դիմել է քաղաքապետին և խնդրել ծառատունկի համար տարածք տրամադրել

Փաստելով Երևան քաղաքի կանաչ, հատկապես, ծառապատ տարածքների սակավությունը և, հաշվի առնելով, ծառատունկի համար բարենպաստ եղանակային պայմանները Համայկական բնապահպանական ճակատը դիմել է Երևանի քաղաքապետին՝ խնդրելով Երևան քաղաքում տրամադրել 1300 քառ/մ տարածք՝ 50 սոսի տեսակի ծառ (6 x 6 յուրաքանչյուր ծառի համար) տնկելու համար:

Նախաձեռնող խումբը պատրաստ է իր վրա վերցնել տնկիների տրամադրումը, տարածքի նախնական բարեկարգումը, ծառերի տնկումը, ինչպես նաև հետագա խնամքը, մասնավորապես՝ պարբերաբար ջրելը: Նրանք խնդրել են հնարավորության դեպքում օժանդակություն տրամադրել տնկիների համար փոսեր փորելու աշխատանքներում: