AM
5 Հոկտեմբեր 2005 - 14:56 AMT

Գ.Լենմարկեր. Երեւանի եւ Բաքվի մոտ կա ղարաբաղյան խնդրի լուծման ոսկե հնարավորություն

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին ` տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը փոխադարձաբար կար-որվեցին Հարավկովկասյան տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորումը – ժողովրդավարության խորացումը, ինչը տարածաշրջանի երկրներին զարգացման հնարավորություն կտա` եվրոպական ընտանիքում ինտեգրվելու հեռանկարով: Գ. Լենմարկերի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը իրազեկեց Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին, որի բարեհաջող ավարտից հետո կբարեփոխվեն նա- այլ օրենքներ` համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Զրուցակիցները կար-որվեց ամբողջ հասարակության ներգրավումը սահմանադրական բարեփոխումների գործընթացներում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին` Գորան Լենմարկերը նշեց, որ Վաշինգտոնում հարցի շուրջ իր ներկայացրած զեկույցը շատ խորհրդանշական էր կոչվում «Ոսկե հնարավորություն», – ինքը իսկապես գտնում է, որ – Ադրբեջանի, – Հայաստանի համար ոսկե հնարավորություն է ստեղծված` հակամարտության հաղթահարման ու առաջընթացի համար: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից – հույս հայտնեց, որ հիմնախնդիրը կլուծվի խաղաղ ու արդարացի ճանապարհով:Հանդիպման ընթացքում քննարկվեցին նա- հայ-շվեդական միջխորհրդարանական կապերի հաստատման խնդիրները: