AM
12 Մարտ 2013 - 07:30 AMT

Անդրիաս Ղուկասյան. Ինչու՞ եք փորձում ընդդիմությունը ներկայացնել որպես թափթփուկների կույտ

Սահմանադրական դատարանում իր դիմում ներկայացնելիս ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը անդրադարձավ նախօրեին ՍԴ-ում քննարկված այն հարցին, թե ինչու՞ ընտրախախտումներ նկատելու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը դիմումն-բողոք չի ներկայացրել: «Նախորդ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ն ավելի քան 400-ից ավելի բողոք էր ներկայացրել՝ և ի՞նչ, մի բան եղա՞վ: Ինչու՞ եք հիմա փորձում մեր երկրի ընդդիմությունը ներկայացնել որպես թափթփուկների մի կույտ, ովքեր անգամ չեն կարող իրենց իսկ իրավունքները պաշտպանել: Դիմել են՝ ընթացք չի տրվել»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նախկին թեկնածուն հայտարարեց, որ իրենք այսօր ՍԴ-ում են՝ վերականգնելու հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: «Պետությունը պետք է չեզոք դիրք ունենա ընտրական գործընթացներում, հակառակ դեպքում մենք իրական պլյուրալիզմ չենք ունենա»,-եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը: