AM
12 Մարտ 2013 - 08:47 AMT

Ռուբեն Հակոբյան. Հետագա քայլերի մասին մանրամասն չեմ խոսի հասկանալի պատճառներով

«Ժառանգություն» կուսակցության անդամ անդամ Ռուբեն Հակոբյանը նախապես հայտարարված օրակարգի համաձայն քիչ առաջ Ազատության հրապարակում հանդիպեց լրագրողներին: Ռուբեն Հակոբյանը հավաքվածներին վստահեցրեց, որ մինչև ապրիլի 9-ը անպայման մի բան լինելու է:

«Մի իրավիճակ ստեղծվեց, որին ոչ ոք չէր հավատում, շատ բան փոխվեց: Ես հավատում եմ, որ մինչև ապրիլի 9-մի բան փոխվելու է, այն հավաքական գիտակցությունը, որ կա և այն ինչ կատարվում է հիմա, մի բան փոխելու է»,-ասաց Ռուբեն Հակոբյանը և հավելեց, որ հասկանալի պատճառով մարտավարական քայլերի մասին մանրամասն խոսել չի կարող:

Անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցելու ձևաչափին, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ լավագույն տարբերակն այն է, որ ընդդիմությունը այդ ընտրություններին միասնական թեկնածու առաջադրի: