Ըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2013թ. մարտի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 76765.2մլն դրամ՝ 2012թ. մարտի 1-ի համեմատ աճելով 25.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 0.6 տոկոսով:
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ վարկերի 0.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 57.9 տոկոսը: 2013թ. մարտի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 50357.3մլն դրամ՝ 2012թ. մարտի 1-ի համեմատ աճելով 14.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.6 տոկոսով:
Ավանդների 75.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.0 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.8 տոկոսը` նպատակային ավանդները:





