Սահմանադրական դատարանում Րաֆֆի Հովհաննիսանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի միասնական կարգով քննության ընդմիջման ժամանակ միջադեպ եղավ: Երբ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, մոտեցավ քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը և բացականչեց. «Դուք հանցագործ եք, լրագրողներ, հանցագործից հարցազրույց մի վերցրեք, սրան ներկայացրեք որպես հանացագործի»: Սա կրկնվեց մի քանի անգամ:
Տիգրան Մուկուչյանը ընդիմեջեց իր խոսքը և հակադարձեց. «Դուք չափն անցնում եք»: Տիգրան Մուկուչյանը շարունակեց խոսքը և լրագրողների հետ զրույցում նկատեց, որ յուրաքանչյուրն իրավունք ունի այս կամ այն երևույթին սեփական անկյան տակ նայել: «Տեսեք, վարդը երբ կնոջն ես ցույց տալիս՝ նա ուրախանում է: Երբ ցույց ես տալիս ինչ-որ կենդանու՝ կարող է ուտել այն: Վարդը կենդանուն անգամ կարող է դուր չգալ ու նա ուտելուց հետո թքի այն: Մի բան է հստակ՝ դա չի նշանակում, թե վարդը վարդ չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցում տեղի ունեցածն այսպես մեկնաբանեց Տիգրան Մուկուչյանը:
Ներկաները Կարեն Հարությունյանին հորդորեցին չբղավել և լքել տարածքը՝ հիշեցնելով, որ նա գտնվում է դատարանում:





