AM
12 Մարտ 2013 - 14:07 AMT

Ր.Հովհաննիսյան. Թող ոչ մեկ իմ անվան հետ չկապի մարտի 1-ը

Ազատության հրապարակում քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ իր անունը մարտի 1-ի դեպքերի հետ կապողներին. «Ես ցավում եմ, որ մարտի 1-ին Երևանում չէի, Պետերբուրգում դիտորդ էի: Երբ իմացա Մարտի 1-ի ողբերգության մասին, արագ ավարտեցի առաքելությունը Պետերբուրգում, և վերադադարձա մարտի 2-ի առավոտյան, անմիջապես գնացի հիվանդանոց՝ Արմեն Մարտիրոսյանի մոտ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելեց. «Թող ոչ մեկ իմ անվան հետ չկապի 10 դիակների հարցը, դրանց մեղավորներն ուրիշ տեղերում են»: