AM
11 Հոկտեմբեր 2005 - 09:47 AMT

Հայաստանը կարեւորում է հարավ-արեւելյան Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալազիայի նորանշանակ դեսպան Դաթո Մոհամմադ Խալիսը (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է փոխշահավետ հարաբերությունների զարգացումը հարավ-արեւելյան Ասիայի երկրների հետ, որտեղ իր առանձնահատուկ տեղն ունի Մալազիան: Կողմերի կարծիքով, երկու երկրների միջեւ փոխգործակցության մեծ ներուժ կա, որի լիարժեք օգտագործման համար անհրաժեշտ է դիտվել համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Գործարար կապերի ակտիվացման առումով կարեւորվել է տեղեկատվության փոխանակումը եւ ակտիվ շփումները Հայաստանի եւ մալայզիայի միջեւ: