Հայաստանում նախագահական վերջին ընտրությունները, ըստ ՀՀԿ պատգամավոր ԳագիկՄինասյանի, նախընտրական փուլում առանձնանում էին նրանով, որ երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծված քաղաքական լիդեր չէր:
«Արդյո՞ք այն բարձր տոկոսները, որ ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, նա կարող է իրացնել ու դառնալ ընդգծված լիդեր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցրեց Գագիկ Մինասյանն ու պատասխանեց. «Շատ հաճախ այդ քաղաքական ուժի քայլերը, հեռանկարային հայտարություններն ընկալելի չեն ոչ միայն լայն շրջանակի, քաղաքական ուժերի, այլև իր թիմի համար»:
Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ դա լրացուցիչ բարդություններ կառաջացնի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա ապահովել այդ կապիտալի իրացումն՝ իր հեռակա քաղաքական գործընթացում:





