AM
14 Մարտ 2013 - 10:42 AMT

Գուրգեն Եղիազարյանը պահանջում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս չխոսի Մարտի 1-ի մասին

ՀԱԿ և ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ավելի շատ խոսում է ընդդեմ ՀԱԿ-ի, քան` իշխանության։

Այսօր լրագրողների հետ հանդիմպան ժամանակ նա նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀԱԿ-ի անունը կոնկրետ չի տվել, ասել է. «Ես նման չեմ այլ գործիչներին, թույլ չեմ տա արյուն թափվի»: «Տրամաբանելու դեպքում՝ հարց է առաջնում, իսկ ո՞վ է թույլ տվել».- հարցրեց Գուրգեն Եղիազարյանը:

Նա անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքին, թե Մարտի 1-ին իր կուսակցության անդամները կանգնել են ժողովրդի և իրավապահների մեջտեղում: «Մարտի 1-ին մարդկանց թափված արյունները դեռ չչորացած` հենց ինքը գնաց Սերժ Սարգսյանի երդմնակալությանը և շնորհավորեց նրան: Թող սև հագնելու փոխարեն սպիտակ «վադալազկա» հագներ ու այդ կերպ իր բողոքը հայտներ»,- ասաց Գուրգեն Եզիազարյանը:

ՀԱԿ անդամը հայտարարեց, որ պահանջում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս չխոսի Մարտի 1-ի մասին: