AM
21 Մարտ 2013 - 11:18 AMT

ՕԵԿ-ը ԿԸՀ ներկայացրեց ավագանու ընտրություններին առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը

«Օրինաց երկիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել ՕԵԿ լիազոր ներկայացուցիչ Գուրգեն Սարգսյանը: Ցուցակը գլխավորում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, նրան հետևում են Հովհաննես Շահինյանն ու Սոֆյա Արթենյանը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը այսօր ժամը 18:00-ն է: Ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ից: