AM
21 Մարտ 2013 - 11:24 AMT

Հայաստանի մարզերի երաժշտական դպրոցների աշակերտների համար վարպետության դասեր կանցկացվեն

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է համագործակցել Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից ստեղծված «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ և հայտարարում Հայաստանի մարզերի երաժշտական դպրոցների աշակերտների համար վարպետության դասերի և նոր համերգաշրջանի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում եռյակի երաժիշտներն անց են կացրել վարպետության դասեր Արամ Խաչատրյանի անվան Չարենցավանի երաժշտական դպրոցի սաների համար: Կայացել են վարպետության դասեր նաև Մակար Եկմալյանի անվան Էջմիածնի երաժշտական դպրոցում:

Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից հնչեցին կոմպոզիտորի ստեղծագործությունները` Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար, Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար: Մեկ տարվա ընթացքում նույն ծարագրով սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ երաժիշտները հանդես կգան Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի և Լիտվայի տարբեր քաղաքներում: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամին