AM
22 Մարտ 2013 - 07:57 AMT

Զարուհի Փոստանջյանը՝ Սերժ Սարգսյանի մասին. Նա պարտվել է, խնդիրներ ունի, խուճապի մեջ է

Սերժ Սարգսյանի՝ օրերս արած հայտարարութուններում ամենավիրավորական պահն այն էր, որ մերժված առաջարկությունը, նորից փակ ծրարով ներկայացվեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին այսօր ԱԺ ավանդական ճեպազրույների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Եթե մերժված առաջարկությունը հետ է վերադրաձվում, դա վիրավորանք է: Համոզված չեմ, իհարկե, որ նա տեղյակ էր, որ այդ առաջարկությունը մերժվել էր ԱԺ-ում»,- ասաց Ռուբեն Հակոբյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկված և մերժված Սահմանադրական խորհուրդ ստեղծելու առաջարկին, որը ԱԺ մակագրությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը ներկայացրել էր Րաֆֆի Հովհաննիսյանին և որի մասին ակնարկել է Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դրա վրա խաչ է քաշել և հետ վերադարձրել:

«Մենք կարծում ենք, որ երկխոսության ճանապարհը փակված չէ, իրավիճակը կարելի է հարթել միայն երկխոսության ճանապարհով: Այս պայքարում մեկ կողմը չի կարող հաղթող լինել: Եթե հաղթում ենք՝ հաղթում ենք բոլորս, պարտվում ենք, պարտվում ենք բոլորս: Կողմերը պետք է կարողանան ճիշտ որոշում գտնել»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը: Խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ Ռուբեն Հակոբյանի դիտարկման հետ, թե «Եթե հաղթում ենք՝ հաղթում ենք բոլորս, պարտվում ենք, պարտվում ենք բոլորս»:

«Մենք Սերժ Սարգսանին խաղաղություն ենք պարտադրելու, լավագույն տարբերակը կլիներ այն, որ նա ընդուներ ժողովրդի հաղթանակը: Ես չգիտեմ՝ դա ասուլի՞ս էր, թե՞ փակ տարածութան մեջ գտնվող մարդու, փակ միջավայրվում իր ուզած կամերաների առաջ փակ խոստովանություն: Նա պարտվել է, մենք նրան խաղաղություն ենք պարտադրելու»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ի՞նչ կարող է բանակցել սոված, դառնացած մարդու հետ, Զարուհի Փոստանջյանը նկատեց. «Խոսքերն արդեն իսկ հայտնում են այդ մարդու հոգեվիճակի մասին: Մարդ ով իրականում պարտվել է, խնդիրներ ունի, խուճապի մեջ է»: