AM
22 Մարտ 2013 - 09:51 AMT

Ավագանու ընտրություններին ՀԱԿ շանսերը Գ.Ջհանգիրյանը չի կանխատեսում. Ես սուրճի բաժակ նայող չեմ

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը չի բացառում, որ ընդդիմադիր ուժերը Երևանի ավագանու ընտրություններից հետո դաշնակցային համաձայնության մեջ կմտնեն: «Եթե ՀԱԿ-ը հաղթի, ապա քաղաքապետը կլինի Վահագն Խաչատրյանը, ով փորձ ունի և աշխատել է ծանր տարիներին»,- այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Իրենց շանսերի մասին ՀԱԿ պատգամավորը կանխատեսումներ չարեց: «Ես սուրճի բաժակ նայող չեմ, որքան մեզ վստահի ժողովուրդն, այդքան էլ կհավաքենք»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը: Հարցին՝ հավատո՞ւմ եք, որ ընտրությունները կլինեն ազատ և արդար, նա պատասխանեց. «Ես միայն Աստծո գոյությանն եմ հավատում»: