AM
22 Մարտ 2013 - 10:24 AMT

ՀԱԿ պատգամավոր. Եթե Հովհաննիսյանին այցելելը քաղաքական նպատակ ունի, ինքս կհամոզեմ Տեր-Պետրոսյանին այցելել

Ազատության հրապարակում ժողովրդական շարժումը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, և քայլերն ինքը պետք է կատարի, կարծում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Այսօր Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամին նա կոչ արեց սպասել «Ժառանգություն» կուսակցության և դրա առաջնորդի քայլերին:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ իրենք չեն խուսափում այցելել Ազատության հրապարակ. «Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանն այցելել են Րաֆֆի Հովհաննիսյանին»: Հարցին՝ դուք չե՞ք այցելելու նրան, իսկ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ինչի, այնտեղ ներկա- բացակա են անո՞ւմ: Ես չեմ այցելել, ես չեմ հասկանում այցելությունների նպատակը, եթե այցերը քաղաքական նպատակ ունեն, ես ինքս կհամոզեմ նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, որ այցելի»: