AM
22 Մարտ 2013 - 11:23 AMT

Գալուստ Սահակյան. ՀՀԿ ցուցակում հայտնվել են մարդիկ, ովքեր կռվում են Երևանի համար

Երևանը ամբողջ հայ ժողովրդինն է, ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ նա անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններին:

«Երևանը գրավված չէ, իսկ նրա կառուցմանը պետք է մասնակցեն բոլոր քաղաքական ուժերը: Սա ՀՀԿ-ի ընտրությունը չէ, մեր ցուցակում հայտնվել են մարդիկ, ովքեր կռվում են Երևանի համար»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Հարցին` ի՞նչ կլինի մայիսի 5-ին, եթե ՀՀԿ-ն չհաղթի ավագանու ընտրություններում, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն, այսպես թե այնպես, առաջին տեղում է լինելու: «Եթե շատ լավ աշխատի, ապա մեծամասնություն կկազմի»,- եզրափակեց նա: