ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին եւ Հայաստանում ԱՄՆ-ի ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռասել Գրիմլեյին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարելիք առաջիկա պաշտոնական այցին առնչվող հարցեր:





