Այսօր ժամը 10.30-ի սահմաններում քամու հետևանքով Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում վնասվել է 10 տան և 4 անասնագոմի տանիք: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի մասին տեղեկացվել են Սպանդարյանի գյուղապետը, մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետը և տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը:





