AM
23 Մարտ 2013 - 09:27 AMT

Այսօր և վաղը Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է

Այսօր և վաղը Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է: Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու բակային տարածքներն աղբից մաքրելու գործին մասնակցում են պետական գերատեսչությունների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, ուսանողներ ու աշակերտներ:

Դեռ նախորդ շաբաթ քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքպետին զեկուցել էին, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են. ըստ վարչական շրջանների ձևավորված են առանձին խմբեր` կից պատասխանատուներով: