Շառլ Ազնավուրի անվան հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնին կից տարածքում, շինարարական աշխատանքեր են ընթանում` քանդվել է սալահատակի մեծ մասը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ դրանք պարզապես տարեկան ծրագրով վերանորոգման աշխատանքներ են:
«Բնակիչներից մշտապես ահազանգեր էինք ստանում, որ սալիկները շարժվում են, իսկ անձրևոտ եղանակին ջրափոսեր են առաջանում: Խնդիրը քննարկվեց, ներառվեց տարեկան բյուջեում ու հիմա այդ աշխատանքներն են ընթանում», – ասաց նա:
Ասվածը վերաբերում է նաև Վ.Մամիկոնյանի արձանին կից տարածքին:





