AM
1 Նոյեմբեր 2005 - 09:56 AMT

Շրի Լանկայում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, որը համատեղության կարգով դեսպան է նշնակվել նաեւ Շրի Լանկայում, նախօրեին իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահ Չանդրիկա Բանդարանայիկե Կումարատունգային, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ըթացքում Ա.Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, ներկա տնտեսական զարգացումները, ներդրումային քաղաքականության առանձնահատկությունները: Կողմերը կարեւորել են հայ-շրիլանկյան համագործակության ակտիվացման անհրաժեշտությունը քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային եւ զբոսաշրջության ոլորտներում: Նշվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ համապատասխան իրավական դաշտի ձեւավորման կարեւորությունը: