«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրել է, որ չի պատարստվում Սերժ Սարգսյանին վերջնագրեր ներկայացնել: «Սերժ Սարգսյանը շանս ունի ապստամբելու իրեն շրջապատող ստի և կեղծիքի դեմ: Դա արժանապատիվ արարքի կոչ է: Բոլորը պետք է հասկանան, որ եկել է Հայաստանի քաղաքացու ժամանակը»,- Սյունիքում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հույս է հայտնել, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը սթափ գնահատական կտա իրավիճակին: «Իմ կյանքի գնով մենք ունենալու ենք ազգային միասնություն, հարցը նրանում է, թե արդյո՞ք նա կարող է քայլ կատարել դեպի ժողովուրդը»,- ասել է նա:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը խոստացել է, որ համաժողովրդական շարժումը չի սահմանափակվի Ազատության հրապարակով: Րաֆֆի Հովհաննիսյանի այցելությունը Սյունիք մարզ ավարտվել է, նա ուղևորվում է Վայոց ձորի մարզ:





