AM
2 Ապրիլ 2013 - 10:08 AMT

ԿԸՀ-ն բաշխել է ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները. 206-ը ՀՀԿ-ից են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 206,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 144,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 36,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 26,

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 26,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 26: