AM
4 Ապրիլ 2013 - 09:02 AMT

Մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավակնորդների փաստաթղթերի ընդունումը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Հավաստագրման քննություններին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգով» նախատեսված վերապատրաստման դասընթացները:

Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` դիմում նախարարի անունով / Ձև-2/, վկայական` վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, աշխատանքային գրքույկի բնօրինակը և պատճենը կամ քաղվածքը, անձնագրի պատճենը, 3×4 չափսի մեկ լուսանկար։

Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել 2013թ. ապրիլի 10-29-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/: