Թուրքիայում, Իմրալը կզղու բանտում ցմահ ազատազրկումը կրող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը քրդերին ուղղված մի քանի նամակներից ու ուղերձներից հետո, ուղերձ է հղել նաև ուղղված հայերին, ալևիներին, ասորիներին: Օջալանի ուղերձը տարածել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ներկայացված քրդական միակ` «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը: Նախօրեին նա բանտում այցելել էր Օջալանին:
«Ակոս»-ի հաղորդմամբ՝ Սելահաթին Դեմիրթաշը, փոխանցելով Օջալանի խոսքը, նշել է, «Այսուհետ անընդունելի կլինի ցանկացած նախաձեռնություն, որը նպատակ կունենա ոտնահարել հայ և ասորի ժողովուրդների իրավունքներն ու ազատությունները: Առանց դրա ժողովդրավարություն լինել չի կարող»: Դեմիրթաշը միաժամանակ ընդգծել է, որ Օջալանը վճռական է իր սկսած պայքարը շարունակելու հարցում: Նա նշել է նաև, որ առաջիկա օրերին իրենք կստանան քուրդ առաջնորդի նոր նամակը:





