AM
8 Ապրիլ 2013 - 09:32 AMT

Հ.Աբրահամյանը պատգամավորներին կոչ արեց երդմնակալության արարողությանը գալ մեկ ժամ շուտ

Ապրիլի 9-ի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Ազգային ժողովի հատուկ նիստ` ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման արարողություն: Այսօր ԱԺ նիստերի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին կոչ արեց ներկայանալ մեկ ժամ շուտ:Ավելացնենք, որ երդմնակալության արարողությանը չեն մասնակցի ԱԺ «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները: ՀՅԴ ներկայացուցիչներն ասել են, որ իրենք ժամանակին կհայտնեն: Իր որոշման մասին չի հայտնել նաև ԲՀԿ-ն, միայն հայտարարել են, որ այդ օրը ԱԺ հերթական նիստ է, ինչին մասնակցելու համար իրենք հատուկ որոշումներ չեն կայացնում: