AM
9 Ապրիլ 2013 - 10:28 AMT

Կ.Իլյումժինովը` երդմնակալության արարողությանը. Այսօր տոն է նաև շախմատային աշխարհի համար

ՀՀ վերընտրված նախագահ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու և շախմատային աշխարհի շնորհավորանքը փոխանցելու համար Հայաստան է ժամանել նաև ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ այսօր տոն է ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ շախմատային աշխարհի համար, քանի որ Սերժ Սարգսյանն իրենց կոլեգան է, նա Հայաստանի շաղմատի ֆեդերացիայի նախագահն է:

«Նա շատ մեծ բան է անում Հայաստանում շախմատի զարգացման համար, հատկապես մանկական շախմատի: Այսօր ես եկել բերելու մեր բարեմաղթանքները»,- ասաց ՖԻԴԵ-ի նախագահը: