AM
9 Ապրիլ 2013 - 15:24 AMT

Համաձայնություն է ձեռք բերվել` երթի մասնակիցները Սարյան փողոցով կգնան Ծիծեռնակաբերդ

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանների կազմած պատնի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց բանակցել Երևանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի հետ, որպեսզի թույլատրվի երթի մասնակիցներին Բաղրամյան պողոտայով շարժվել դեպի Ծածեռնակաբերդ: «Մենք մեր հայրենիքի պողոտայով խաղաղ հաղթանակով արժանապատիվ քայլում ենք: Ոստիկանությունը պիտի դիմի մեզ, վստահ եմ, որ ինքը ճիշտ բան կասեն», – ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչից հետո Արթուր Օսիկյանը բարձրախոսով հայտարարեց, որ երթն անօրիանական է ու ոստիկանությունը պահանջում է դադարեցնել այն:

«Ձեր գործողություններով խախտվում է հասարակական կարգը, ու այլ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը»,- հայտարարեց նա:

Այս հայտարարությունից քիչ անց ոստիկանության և երթի մասնակիցների միջև ծեծկռտուք սկսվեց, որը մի քանի րոպեից դադարեց, բայց ցուցարարները շարունակում էին պահանջել, որ ոստիկանությունը բացի ճանապարհը:

Մի քանի րոպե առաջ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Ազատության հրապարակում բանակցում է ինչ-որ մեկի հետ ու ցուցարարները սկսեցին Բաղրամյանի սկբնամասից ցրվել: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Համաձայնություն է ձեռք բերվել` երթի մասնակիցները Սարյան փողոցով կգնան Ծիծեռնակաբերդ: