AM
13 Ապրիլ 2013 - 13:41 AMT

3 դատավոր նկատողություն է ստացել.6 ամիս նրանք կզրկվեն աշխատավարձի 25 տոկոսից

Երեկ կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին և Ամրահի Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության լրատվական բաժնից:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որոշվել է բավարարել ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին և Ամրահի Պետրոսյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: