AM
18 Նոյեմբեր 2005 - 09:56 AMT

ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Խիդիրի Սապարալիեւը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով եւ հույս հայտնել, որ կձեռնարկվեն նոր քայլեր երկկողմ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ: Կողմերը քննարկել են նաեւ հայ-թուրքմենական համագործակցության ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները: