AM
22 Նոյեմբեր 2005 - 12:53 AMT

Նոյեմբերի 25-ին Ա.Մարգարյանը կմեկնի Մոսկվա ԱՊՀ երկրնեի կառավարությունների ղեկավարների նիստին մասնակցելու համար

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ անդամ պետությունների միջեւ առեւտրատնտեսական, ֆինանսական, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ կազմակերպչական բնույթի շուրջ մեկ տասնյակ հարցեր, կստորագրվեն մինչ նիստը նախապատրաստված եւ փոխհամաձայնեցված երկու տասնյակից ավելի փաստաթղթեր: