AM
18 Ապրիլ 2013 - 15:21 AMT

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:

Կողմերը քննարկել են երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը և համատեղ ծրագրերի իրականացումը: