Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «եթե բանակցությունները սպառեն իրենց` չտալով որեւէ արդյունք, ես չեմ բացառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ճանաչումը Երեւանի կողմից, կամ ԼՂՀ վերամիավորումը Հայաստանի հետ»: Նրա խոսքերով, ԼՂՀ փաստացի ճանաչումը Հայաստանի կողմից տեղի է ունեցել վաղուց: Ռ.Քոչարյանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ն օգտագործում է հայկական դրամը, գործում է միասնական մաքսային գոտի եւ այլն: «Ընթանում է լուրջ ինտեգրացիոն գործընթաց, եւ Հայաստանի եւ ԼՂՀ հարաբերությունները կարելի է բնութագրել որպես անհամաչափ համադաշնություն», – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը` սլովենական Delo թերթում հրապարակված հարցազրույցում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:





