ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 19-ի թիվ 1090 հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով: ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։
Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։ Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչև մայիսի 15-ը:





