Հանրապետական կուսակցությունը վարչապետի աշխատանքի հետ մեծ հույսեր է կապում և նրանից բազմաթիվ պահանջներ ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն` անդրադառնալով վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը:
Նա նկատեց, որ ՀՀԿ Գործադիր մարմինն ու Խորհուրդը միաձայն են քվեարկել Տիգրան Սարգսյանի օգտին: «Անցած հինգ տարիներին Հայաստանը հաղթահարեց բավական բարդ փուլ, և թիմն ապացուցել է, որ կարող է դիմագրավել համաշխարհային տնտեսական ճգնաժամին»,- ասաց Հովհաննես Սահակյանն ու ավելացրեց, որ հրապարակված վիճակագրական տվյալները հաստատում են իր ասածը:
ՀՀԿ պատգամավորն ընդգծեց, որ վարչապետը միշտ քննադատության թիրախ է` միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ կգրանցվեն:





