Այսօր ՀԱԿ ակտիվիստներն իրենց հերթական ուրբաթօրյա բողոքի ակցիան են անցկացրել դատախազության առջև, որից հետո «Ազատ Երևան», «Զրկենք ՀՀԿ-ին Երևանից», «Տարոն, ատկատ եղիր» ցուցապաստառներով շարժվել են դեպի Երևանի քաղաքապետարան: Ոստիկանները երիտասարդներից պահանջել են չմոտենալ շենքին և հայտնել են, որ նրանց աղմուկը խանգարում է քաղաքապետարանի բնականոն աշխատանքին: Երիտասարդները չեն հեռացել ու փորձել են ճեղքել ոստիկանների պատը: Նրանց չի հաջողվել առաջ շարժվել, ոստիկանների և ակտիվիստների միջև բախում է եղել: Երիտասարդները որոշ ժամանակ անց քաղաքապետարանից շարժվել են դեպի Ազատության հրապարակ:





