AM
28 Նոյեմբեր 2005 - 15:51 AMT

ՀՀ ՊՆ ղեկավարը մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով

Այսօր Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Մոսկվայում նա մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, ինչպես նաեւ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստերին: