ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Հելսինկի` մասնակցելու Եվրոպայի խորհրդի կրթության նախարարների համաժողովի 24-րդ նստաշրջանին, որի ընթացքում նախատեսվում են Եվրոպայի կրթական ռազմավարություններին, որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաև կառավարմանը և որակյալ կրթության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցերի քննարկումներ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:





