Ապրիլի 25-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Վերա Յերաբկովան Չեխիայի արտաքին գերատեսչությունում ստորագրեցին երկու ուսումնական հաստատությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Փաստաթղթով նախատեսվում է դասախոսների, մասնագետների և ուսանողների, ինչպես նաև՝ դասավանդման փորձի և մեթոդաբանության փոխանակում:
Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նախանշվեցին համագործակցության կոնկրետ ծրագրեր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցեց նաև Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:





