AM
2 Դեկտեմբեր 2005 - 09:38 AMT

Գեորգի Խոսրոեւը ազատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի պարտականություններից

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 1-ի հրամանագրով Գեորգի Խոսրոեւն ազատվել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից: Այդ պաշտոնում նշանակվել է Հրաչ Սիլվանյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Լեւոն Խաչատրյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպան (նստավայրը` Ալմաթի):