AM
8 Մայիս 2013 - 14:55 AMT

Նոր նշանակում գլխավոր դատախազի հրամանով

ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. մայիսի 8-ի հրամանով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ է նշանակվել Թ.Միրզաբեկյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: