AM
14 Մայիս 2013 - 13:25 AMT

Գ. Բեգլարյան. Առաջնային խնդիր է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհը կառուցվի սահմանված ժամկետում և բարձր որակով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ, ասվում է տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված ընդհանուր հարցեր, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկա փուլը, աշխատանքների ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներն ու տարբերակները:

Գագիկ Բեգլարյանը կարևորելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինարարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը՝ նշեց, որ նախարարության համար առաջնային խնդիր է` ճանապարհները կառուցել սահմանված ժամկետում և բարձր որակով։

Պրիանկա Սենեվիրանտեն համոզմունք հայտնեց, որ ծրագիրը կունենա հաջող ավարտ:

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի խոշոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար: