Այսօր, ժամը 15.35-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Սևեռսկի թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում հայտնաբերել են 7 հատ ուսումնական («У-ТМ-62П3» տեսակի) հակատանկային ականներ: Գյումրու ոստիկանության աշխատակիցերը ականները տեղափոխել են ոստիկանության բաժին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:





