AM
14 Հունվար 2006 - 09:15 AMT

Հունվարի 16-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳՆ ղեկավարը

Հունվարի 16-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Այցի շրջանակներում նախատեսվում են Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: