Եվրոպահայության կոչով դիմել է Բաքվում ընթացող միջմշակութային երկխոսության համաժողովի մասնակիցներին: ԵՀՄՖ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
Զավեշտալի է տեսնել այս օրերին, թե ինչպես մարդկային և մշակութային ցեղասպանություն գործած ադրբեջանական բռնապետությունը մայիսի 29–ից հունիսի 1-ը Բաքվում կազմակերպել է «Միջմշակութային երկխոսության համաժողով», որով մեկ անգամ ևս ապացուցում է, որ ալիևյան կլանը միջազգային իրավունքի ոտնահարումը հասցրել է ցինիզմի մակարդակի:
Պետական մակարդակով տասնամյակներ տևող բացհայտ հակահայ քարոզչությունը` մարդատյացությունը և անհանդուրժողականությունը այլ մշակույթների հանդեպ, ներկայումս խոչընդոտ չհանդիսացան միջազգային հանրության տասնյակից առավել կազմակերպությունների համար` հրաժարվել մասնակցել միջազգային հանցագործ հանդիսացող ադրբեջանական կառավարության կազմակերպած կեղծ մարդասիրական միջոցառումից, հակառակ պարագայում ադրբեջանական բռնապետության նավթադոլարները անտեսված կլինեին միջոցառման հիմնական գործընկերներ հանդիսացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Միջքաղաքակրթական Դաշինքի, Եվրախորհուրդի, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կառույցների ղեկավարների, նախարարների, փորձագետների և գիտնա-կանների՝ հարյուրից ավելի երկրներից մասնակիցների համար:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը ելնելով այն հանգամանքից, որ ներկայումս Բաքվում են գտնվում միջմշակութային երկխոսությանը նպաստող միջազգային կազմակերպություներ առաջարկում է «Միջմշակութային երկխոսության համաժողովի» մասնակիցների կողմից շտապ ստեղծել Նախիջևանի Հայկական գերեզմանոցի 10.000 առավել խաչքարերի ոչնչացման հանցագործությունը ուսումնասիրող հանձնաժողով և տեղում այցելել Նախիջևան` Հայկական մշակութային ցեղասպանության փաստը արձանագրելու կամ հերքելու ակնկալիքով:
Նմանատիպ քայլը հնարավորություն կստեղծի Համաժողովի մասնակից միջազգային տարատեսակ ու տարաբնույթ կազմակերպություններին չստանձնել` խուսափել մշակութային ցեղասպանության հանցագործության քողարկողի դերակատարությունից, ասվում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության հայտարարության մեջ:





