AM
31 Մայիս 2013 - 10:00 AMT

ՀՀ բնակիչների 96%-ը տեղեկացված է ծխախոտի երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: Այս տարվա կագախոսն է «Ազատենք մեզ ծխախոտի ապրանքատեսակների գովազդից»: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է 1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում:

Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից: Մահերի թիվը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլոզից և մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցված: Ծխողների գերակշիռ մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում), ծխելը սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որևէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը:

Նախկինում ողջ աշխարհում ծխախոտի օգտագործումը բնորոշ էր հիմնականում տղամարդկանց, մինչդեռ ներկայումս տարբերությունը չափահաս տղամարդկանց և կանանց միջև փոքրանում է: Վերջին տարիներին քիչ չեն այն երկրները, որոնք հասել են լրջագույն հաջողությունների և ունեն ինչպես ծխախոտի օգտագործման տարածվածության, այնպես էլ ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների նվազեցում:

Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն, սակայն բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վերջին տարիներին «Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» (ԱՀԳԳ) 2007, 2009 և 2012 թվականների հետազոտությունների ընթացքում գնահատվել են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի մի շարք գործոններ, այդ թվում` ծխախոտի օգտագործումը, որը ազդեցություն ունի առողջության վրա:

Միևնույն ժամանակ, հանրապետության քսան և ավելի բարձր տարիքի բնակչության մեծամասնությունը, ընդհանուր առմամբ, իրազեկված է այս ռիսկի գործոնի մասին: Մասնավորապես, բնակչության շրջանում տեղեկացվածությունը ծխախոտի երկրորդային ծխի բասական ազդեցության վերաբերյալ 2012 թվականին կազմել է 96%:

Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են. այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերությունը Երևանի և մարզերում` հատկապես գյուղական համայքներում բնակվող կանաց շրջանում: Սակայն կանանց շրջանում առկա են ծխախոտի օգտագործման տարածվածությանը նպաստող միտումներ: Նշված միտումները բնորոշ են ոչ միայն Հայաստանի համար:

Ընդունելով, որ գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի օգտագործումն ու ծխախոտի ծխի ազդեցությունը մահվան, հիվանդության և հաշմանդամության պատճառ են, ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահակն, տնտեսական և այլ հետևանքները կանխելու նպատակով, ԱՀԿ անդամ երկրները մշակեցին «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրը: Այս պայմանագիրը քաղաքակիրթ աշխարհի յուրովի պատասխանն է ծխախոտի համաճարակին, որը տարեկան վեց միլիոն մարդ է սպանում: Կոնվենցիան արդեն իսկ վավերացվել է ավելի քան 174 պետության կողմից: Պայամանագրով ամրագրված է, որ կողմերը/երկրները ընդունում են, որ գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը կհանգեցնի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանը, և իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան` կարգելվեն ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը։

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս միանում է ԱՀԿ նախաձեռնությանը և իր համերաշխությունն է հայտնում առողջ ուժերին և գիտակից հասարակությանը: