Այսօր հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները: Երևանում և մարզերում ձևավորվել են 36 քննական կենտրոններ: Առաջին քննությունն անցկացվել է «Ռուսաց լեզու» առարկայից: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելեց քննություն հանձնող դիմորդներին, շրջեց քննասենյակներում, զրուցեց դիմորդների և նրանց ծնողների հետ:
Նախարարը հաջողություն է մաղթեց բոլոր դիմորդներին, իսկ ծնողներին հորդորեց պահպանել հանգստություն: Նախարարը նաև լրագրողների հարցերին պատասխանեց:
Անդրադառնալով թեստերին` նախարարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կազմվել են բացառապես հանրակրթական ծրագրին համապատասխան և հույս հայտնել, որ այս տարի ևս քննությունները կանցնեն նույնքան խաղաղ և հանգիստ մթնոլորտում, որքան նախորդ տարի:





