AM
24 Հունվար 2006 - 12:25 AMT

Հայաստանի նախագահը կարճատեւ արձակուրդ է վերցրել

«Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնացել է կարճատեւ հանգստի, որը նա կանցկացնի Հայաստանում»,-հայտարարել է Հայաստանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Բացի այդ, նա հիշեցրել է, որ հունվարի 22-ին Ռ.Քոչարյանը Մոսկվայում մասնակցեց Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հանդիսավոր արարողությանը: Վ.Սողոմոնյանը հաղորդել է նաեւ, որ փետրվարի 7-9 տեղի կունենա Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Շվեդիա, իսկ փետրվարի 10-ին Փարիզում ըստ նախնական պայմանավորվածության, տեղի կունենա բանակցությունների հերթական փուլը Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Ապրիլին տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Գերմանիա, իսկ մայիսին` Ֆրանսիա: